Իրակլի Կոբախիձեի հետ կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Այս մասին Փաշինյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Միասին այսօր կհետեւենք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը»,- հավելել է ՀՀ վարչապետը:
Մարտի 20-ի ժամը 21։00-ին կկայանա Ազգերի լիգայի անցումային Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղը։