Գնացքի տակ ընկած քաղաքացին տեղում մահացել է․ նոր մանրամասներ՝ ողբերգական միջադեպից

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. գնացքը հարվածել է 75-ամյա քաղաքացուն, վերջինս մահացել էր:
Oragir.News-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Ալավերդի-Ախթաշա հատվածում։ Վրաերթի ենթարկված քաղաքացին 75-ամյա Հովիկ Մակինյանն է։ Վերջինս կնոջ հետ բնակվում է Մ 6 մայրուղու հարևանությամբ՝ տնակում, ու հաճախ էր Դեբեդից ձուկ որսում կամ տարածքից ցախ հավաքում։
Տղամարդը նաև լսողության հետ կապված խնդիր է ունեցել ու չի լսել գնացքի ջերմաքարշի սուլոցը։
Դեպքը տեղի է ունեցել երկաթուղային կամրջի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։