Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է․ Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հռիփսիմե Ջեբեջյան, շատ ցավում եմ քպ-ական մի պատգամավորի պատճառով քո ապրումների և հուզմունքի համար:
Այն, որ սա պատգամավորին վայել վարքագիծ չէ, կարծում եմ բոլորի համար է ակնհայտ: Այն, որ սա լրագրողի, կնոջ հանդեպ իրեն հարգող մարդու վերաբերմունք չէ, դա էլ է ակնհայտ:
Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է:
Հետաքրքիր է, քպ-ականների մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ, որ կարձագանքեն՝ որպես պատգամավոր, որպես մարդ»:
Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ ասելով․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Լրագրողը վրդովվեց՝ էս ի՞նչ բուլինգի եք ենթարկում լրագրողներին, Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձեց․ «Լրագրող չէ, տիկին Ջեբեջյանին։ Լրագրողներն այստեղ կանգնած են»
Նշենք, որ Ադրանիկ Քոչարյանը առաջին անգամ չէ այդպիսի վերաբերմունք ցուցաբերում լրագրողների նկատմամբ։