Մի քանի տոննա տորֆով բեռնատարը մերկասառույցի պատճառով կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Մ.-ն իր վարած «Shacman» մակնիշի տորֆով բարձված բեռնատարով Հարթավան-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Աստվածընկալի ձոր կոչվող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի վայրում թե՛ վարորդը, թե՛ մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ճանապարհը ամբողջությամբ եղել է մերկասառույց և վթարից հետո եղանակի մի քիչ տաքացումն է եղել պատճառը, որ հիմա այն այնցանելի է: