Հետընտրական պրոցեսն ավելի թեժ է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանական քարոզչամեքենան լծվել է Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի դեմ սեւ քարոզչությանը եւ փորձում է այս երկու գլուխները մի կաթսայում տեղավորել` նույնականացնել, թե երկուսն էլ նախկին են, առաջինը` Ռոբերտ Քոչարյանի, երկրորդը Սերժ Սարգսյանի թեկնածուն է:
Եվ հորդորում են ոչ մի դեպքում այս թեկնածուներին ձայն չտալ, որ նախկինները «հետ չգան»: Սակայն ընտրարշավին մասնակցողները վստահեցնում են, որ այս երկու թեկնածուի միջեւ այնպիսի անհաղթահարելի պատնեշ կա, այնքան մեծ թշնամանք, որ նրանց միանալը գրեթե բացառում են եւ կանխատեսում, որ հետընտրական զարգացումները կարող են ավելի դիտարժան լինել, քան բուն ընտրությունները։
Մարդիկ անգամ գրազ են գալիս, որ եթե որեւէ ուժ մեծամասնություն չունենա, եւ եթե ավագանի անցնեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը, ինչը կստիպի, որ նրանք միավորվեն՝ տապալելով Գյումրին գրավելու ՔՊ-ական պլանները։
Երկու թեկնածուն էլ, հիշեցնենք, հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառված է: Եվ արդեն իսկ նշմարվում է, որ առաջատար եռյակում լինելու են Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը, գուցե՝ եւս մեկ ուժ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: