Արտաշես Ալեքսանյան. «Ֆիլմը դիտել, հետո քննադատել»
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը դեռ մեծ էկրան չբարձրացած բուռն քննարկումների ալիք էր բարձրացրել: Ֆիլմի շուրջ ծավալված քննարկումերը շարունակվում են ֆիլմի շնորհանդեսից հետո էլ:
Ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե ֆիլմը ՀՀ նախագահի կողմից գնահատվել է գերազանց: Ինչ վերաբերում է քննադատություններին՝ դերասանը նշեց, որ տեղյակ չէ քննադատությունների բովանդակությանը, և կրկին կոչ արեց`ֆիլմը դիտել հետո քննադատել:
Գարեգին Նժդեհի դերակատարը նշեց, որ իդեալական ոչինչ չկա, ուղղակի իրենք հասել են իրենց նպատակին, իսկ դիտելուց հետո միշտ ինչ-որ բան գտնվում է ուղղելու համար: Ֆիլմի ընդունվելու վերաբերյալ էլ դերասանը փաստեց, որ ոտքի կանգնելը, ծափողջյուններն ամեն ինչ ասում են ու դրական կարծիքներն ավելի շատ են քան բացասական կարծիքները:
Հիշեցնենք, որ ֆիլմի փակ դիտումը տեղի էր ունեցել հունվարի 27-ին Մոսկվա կինոթատրոնում, 28-ին ֆիլմի շնորհանդեսն էր, իսկ հունվարի 29-ից ֆիլմը կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում: