Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 19-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 20-ը 10:00-ն կդադարեցվի Սարի Թաղ 1-25 փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մարտի 20-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի՝
Երևանի Դավթաշեն վարչական՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Հ.Մելքումով փողոցի, Եղվարդի խճուղու, Դավթաշեն Ձոր-1 և Ձոր-2 թաղամասերի, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,
Կոտայքի մարզի ՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: