Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։
5 խաղափուլից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզինականներում:
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4 միավոր և նույնպես գտնվում են առաջատարների շարքում:
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի մարտի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: