Հանգչի՛ր խաղաղությամբ, որդուդ վատ դաստիարակած, բայց Հայ եղած Պետրոս Գրիգորյան՝ Բեդրոս Կիրկորով. Զառա Արամյան

Զառա Արամյանը գրում է. «Չեմ կարող չանրադարնալ Բեդրոս Կիրկորովին…
Մոտ 30ից ավել տարի առաջ, երբ այն ժամանակ անվանվող Հեռուստառադիոպետկոմիտեյի Արտասահմանի համար տրվոր հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիրն էի, ու բացի ամենօրյա հաղորդումները վարելուց ունեյի նաև իմ կիրակնօրյա հեղինակային «В гостях у Зары» ծրագիրը և ի հպարտություն ասեմ, որ շատ ու շատ հաղորդումներս այժմ պահվում են Հանրային Ռադիոյի պահոցում…
Ինձ հյուր էին գալիս ճանաչված մարդիկ, ու խոսում էինք շատ անկաշկանդ ու ազատ. Օրինակ երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանը պատմում էր անեկդոտներ…
Մի օր ինձ ասացին, որ Երևանում է նոր թափ ու ճանաչում հավաքող Ֆիլիպ Կիրկորովի հայրը… Որոշեցի հրավիրել ծրագրիս… Կապ հաստատեցի հետը, սիրով համաձայնվեց ու եկավ իմ հաղորդման ( ռուսերենով էր) հյուր…
Երբ սկսեց բացահայտել իր հայ լինելը, ես առաջարկեցի հաղորդմանը խոսել հենց հայերենով ու վրայից դնել թարգմանությունը ռուսերենով և այդպես էլ արեցինք..
Բեդրոսը խոսեց ուժեղ արտահայտված ռուսերեն ակցենտով, շեշտադրումներով, մերթ ընդ մերթ, օգտագործելով ռուսական բառեր, բայց դե հայերենով ու ես որպեսզի եթերում հնչի իր հայերենը, մի փոքր ուշ էի դնում մոնտաժի ժամանակ կանացի ձայնով թարգմանությունը…
Բեդրոսը պատմեց, թե ոնց են իր նախնիները փախել կոտորածներից ու հանգրվանել Բուլղարիայում, ոնց, որ կարողանան հեշտ ինտեգրվել ստիպված Գրիգորյան ազգանունը դարձավ Կիրկորով, իր իսկ անունը՝ Պետրոս Փիլիփոսը դարձավ Բեդրոս, որ հայրը կոշկակար էր, ու որ իր որդուն անվանեց հենց հոր պատվին Փիլիփոս՝ Ֆիլիպ…
Մի հրաշք հաղորդում ստացվեց … շոկային, քանզի առաջին անգամ հրապարակավ բացահայտվեց ռուսական էստրադայի աստղի Ֆիլիպ Կիրկորովի ազգությունը…
Հաղորդումս հերառձակվում էր Ռուսաստանում ևս և Մոսկվայում էլ էր շոկ…Բոլորը անրադարնում էին հաղորդմանս, մեջբերումներ անում… Ես էլ ստացա Օստանկինոյից պարգևատրում, ու մրցանակ «Տարվա լավագույն շոկ բացահայտում հաղորդում» անվանակարգում…
Հետո էր արդեն, որ Ֆիլիպը անամոթաբար իրեն էլ բուլղարացի, էլ ռուս, էլ չգիտեմ ինչ էր բացահայտում ու դրա համար տարիներ առաջ մերժվեց Հայաստանի իր համերգը կազմակերպելուն… Բոյկոտեցինք…
Դա արդեն այլ պատմություն է ու …
Աստծու առչև իր տալու հաշիվը…
Իսկ հայրը ծնվեց ու մահացավ հայ…
Հանգչի՛ր խաղաղությամբ, որդուդ վատ դաստիարակած, բայց Հայ եղած Պետրոս Գրիգորյան՝ Բեդրոս Կիրկորով…»։