Ռեալը հնարավոր է վերադարձնի իր նախկին ֆուտբոլիստին Մադրիդ

Ֆրանսիայի հավաքականի և «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումն այս ամառ:
Խոսքը Մադրիդի «Ռեալի» մասին է, որտեղ Թեոն արդեն հանդես է եկել նախկինում։
Sport.fr-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի մարզիչ, իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին այնքան էլ գոհ չէ Ֆերլան Մենդիից ու Ֆրան Գարսիայից։
Այդ իսկ պատճառով ակումբը նրանց հնարավոր փոխարինող է փնտրում: Իսկ Թեո Էրնանդեսը ամենահավանական թեկնածուներից է, փոխանցում է Armsport-ը։