Տաթևիկ Գասպարյանը Մեքսիկայում մասնակցել է Կին խորհրդարանականների Միջխորհրդարանական միության գլոբալ համաժողովին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը մասնակցել է Մեքսիկայում կայացած Կին խորհրդարանականների Միջխորհրդարանական միության գլոբալ համաժողովին: Այն կրել է խորհրդանշական խորագիր՝ «Մեքսիկայից աշխարհին․ եկեք միավորվենք գենդերային հավասարության համար»՝ ընդգծելով միջազգային համերաշխության և համատեղ ջանքերի կարևորությունը։
Այս մասին սոցցանիցի իր էջում հայտնում է պատգամավորը:
«Միջոցառումը ներառում էր բացման արարողությունն ու մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում բարձրաձայնվել են կանանց քաղաքական ներգրավվածության և նրանց իրավունքների պաշտպանության հարցերը։
«Զրո հանդուրժողականություն քաղաքականության մեջ կանանց նկատմամբ ֆիզիկական և առցանց բռնության հանդեպ» պանելային քննարկման ժամանակ կարևորել եմ նման հանդիպումների դերը՝ որպես հարթակ, որտեղ կարող ենք փոխանակվել մեր երկրներում իրականացվող պայքարի արդյունավետ գործիքներով և միասին որոնել լավագույն լուծումները»,- ասվում է գրառման մեջ։