Կապանում ընտանիքի 6 անդամները թունավորվել են շմոլ գազից

Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշումով «Կապան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածները Սյունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Հ․ Հ․-ն, 34-ամյա Ն․ Գ․-ն, 36-ամյա Մ․ Գ․-ն, 5-ամյա Ս․ Զ․-ն, 3-ամյա Դ․ Զ․-ն և 45-ամյա Մ․ Զ․-ն են, նրանք թունավորումը ստացել են տանը՝ շմոլ գազի արտահոսքից: