Երևանում ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքները կշարունակվեն. քաղաքապետարան

Երևանում ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքները կշարունակվեն նաև 2025-ին։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Նախորդ տարի Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել՝ 1500 մետրը: Ոռոգման ցանցի բարելավումներով պայմանավորված՝ ընդլայնվել են կանաչապատ գոտիները: Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի՝ 2025 թվականին նախատեսված ծրագրերի շարքում տեղ են գտել մայր ջրագծերի կառուցման, հները նորերով փոխարինելու և վերազինելու աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում:
Մանրամասները՝ տեսանյութում։