Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով։ Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Աշտարակի վրա ներկայացվել է նաև նովրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։