ՏԿԵ նախարարը Բեռլինում մասնակցել է Էներգետիկ փոխակերպման համաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում մարտի 18-19-ը մասնակցել է Էներգետիկ փոխակերպման 11-րդ երկխոսության համաժողովին։
Համաժողովի շրջանակում բազմակողմ հանդիպումներից բացի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել գերմանական Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շթիքելի, Solar Power Europe ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վալբուրգա Հեմեցբերգերի հետ։
Գործընկերների հետ քննարկվել են վերականգնվող էներգիային և կուտակիչ կայանների կառուցմանը վերաբերող հարցեր։