Սերբ պատգամավորները հավանություն են տվել կառավարության հրաժարականին

Սերբիայի խորհրդարանը մարտի 19-ին հավանություն է տվել կառավարության ղեկավար Միլոշ Վուչևիչի հրաժարականին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «INTERFAX»-ը, այս մասին հայտնել է սերբական RTS հեռուստաալիքը։
«Վարչապետի հրաժարականի հաստատումը նշանակում է, որ կառավարությունը դառնում է տեխնիկական (բոլոր նախարարները դառնում են ժամանակավոր պաշտոնակատար): Բացի այդ, այսօրվանից սկսվում է 30-օրյա ժամկետի հետհաշվարկը, որի ընթացքում պետք է կազմվի նոր կառավարությունը»,-նշում է լրատվամիջոցը։
Վուչևիչը հունվարի 28-ին հայտարարել է իր հրաժարականի մասին՝ անցած տարվա նոյեմբերին Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից 15 մարդու մահվան պատճառով զանգվածային բողոքի ցույցերից հետո: