Թուրքիայի ոստիկանները բռնագրավել են զինամթերք տեղափոխող ավտոբուսներ
Թուրքիայի ոստիկանները բռնագրավել են Սիրիայի հետ սահման ունեցող հարավային Ադանայում մի քանի ավտոբուսներ, որոնցում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այս պահին հայտնի չէ, թե ում համար է նախատեսված եղել բեռը: Պարզ է միայն, որ ավտոբուսները շարժվել են դեպի Հաթայ քաղաք, որը սահմանակից է Սիրիային: