Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի. իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարաչպետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով.
«Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։