Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։