Ադրբեջանցի երկու զինծառայող մնացել է ձնահյուսի տակ

Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները համատեղ հաղորդագրություն են տարածել, ըստ որի ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Ռուսլան Համիդովը և Ալի Իմանովը մառախլապատ եղանակային պայմաններում մնացել են ձնահյուսի տակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նախարարությունների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են ադրբեջանական բանակի համապատասխան ստորաբաժանումների, Արտակարգ իրավիճակների նախարարության և Ադրբեջանի պետական ավտոճանապարհային գործակալության կապալառու ընկերության ուժերը, միջոցները և հատուկ տեխնիկան։