Աթոռներին կլինեն եռագույնին համապատասխան թղթեր և դրոշներ. ՀՖՖ-ն կոչ է անում բուռն աջակցություն ցուցաբերել

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանին անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը:
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր:
«Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում:
Միասին ապահովենք մեր թիմի բուռն աջակցությունը»,- ասվում է ՀՖՖ էջում: