Այս գիշեր փրկարարները մարել են Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը

Մարտի 19-ին, ժամը 02:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գանձաքար գյուղի «Գյուլբետ» կոչվող հանդամասում գտնվող անասնագոմում (մոտ 100 քմ) և կից փայտե շինությունում (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:45-ին, մարվել՝ 04:16-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերն ու կից փայտե շինությունը։