Դեսպանը ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն է ներկայացրել հայ-հնդկական հարաբերությունների զարգացումները

Մարտի 18-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռաիսինա երկխոսության 2025» միջազգային 10-րդ համաժողովի հայկական պատվիրակների հանդիպումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Վահագն Աֆյանը, ողջունելով տարբեր փորձագիտական, վերլուծական և գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչներին, հակիրճ ներկայացրել է հայ-հնդկական հարաբերությունների վերջին շրջանի ակտիվացած շփումների, դեսպանության գործունեության և վերոնշյալ ամենամյա համաժողովի Հայաստանի և հայկական պատվիրակների ավանդական դարձած մասնակցության կարևորության մասին:
Երեկոյի ընթացքում ներկաները մի շարք թեմաների շուրջ մտքեր են փոխանակել մատուցված հյուրասիրության շրջանակներում: