Միսաք Մանուշյանը կամրջել է Հայաստանի և Ֆրանսիայի նորագույն պատմությունը. Վլադիմիր Վարդանյան

Ժողովուրդների միջև բարեկամությունը հաստատվում և զարգանում է անհատների միջոցով, որոնք ստեղծում են անձեռակերտ, սակայն անսասան ու մնայուն կամուրջներ, որոնք հաղթահարում են աշխարհագրական հեռավորությունը և մոտեցնում միմյանց ազգերին, ժողովուրդներին և պետություններին։ Այս մասին Մանուշյանական շաբաթի փակման արարողությանն իր ելույթում ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
«Հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամության պատմության մեջ նման անսասան կամուրջները շատ են և բազմապիսի. դրանց շարքում առանձնահատուկ դերակատարում ունի Միսաք Մանուշյանը, որը կամրջել է Հայաստանի և Ֆրանսիայի նորագույն պատմությունը»,- ասել է Վարդանյանը։