Ինտեր Մայամին հայտարարություն է տարածել Մեսսիի վնասվածքի վերաբերյալ

«Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը մեկնաբանել է արգենտինացի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքը, որը նա ստացել էր «Ատալանտա Յունայթեդի» հետ MLS-ի վերջին խաղում։ Հանդիպումն ավարտվել է Մայամիի թիմի հաղթանակով, իսկ Մեսսին դարձել է գոլի հեղինակ։
«Մեսսին ՄՌՏ հետազոտության է ենթարկվել՝ ադդուկտորի մկանի վիճակը գնահատելու համար։ Նա անհարմարություն է զգացել «Ատալանտայի» դեմ խաղում։ Հետազոտության արդյունքները հաստատել են ադուկտորային մկանի թեթև վնասվածքի առկայությունը։ Դեռ չգիտենք՝ նա կկարողանա՞ մասնակցել առաջիկա հանդիպումներին»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածքի պատճառով չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի՝ Ուրուգվայի և Բրազիլիայի դեմ առաջիկա հանդիպումների հայտացուցակում։