Պուտինի հետ իմ հեռախոսազրույցը շատ արդյունավետ էր․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտնել է, որ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ շատ արդյունավետ է եղել։
«Մենք համաձայնեցինք անհապաղ զինադադարի մասին բոլոր էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներում»,-գրել է Թրամփը։
Նա նշել է, որ այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե նա լիներ նախագահ։
«Մենք քննարկել ենք Խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր, ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են մահանում, և որ թե՛ նախագահ Պուտինը և թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել դրա ավարտը։
Հիմա այս գործընթացը մտել է ամբողջ ուժի մեջ, և մենք, հուսով եմ, հանուն ողջ մարդկության, գործը բարեհաջող կավարտենք»,- գրել է ԱՄՆ նախագահը։