Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները կարող են աստիճանաբար մերձենալ, նրանց միջև Ուկրաինայի համար տեղ չկա․ Ժուրավլև

Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները կարող են աստիճանաբար մերձենալ, նրանց միջև Ուկրաինայի համար տեղ չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը (Ռոդինա կուսակցություն)՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքները։
Երեքշաբթի օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
«Մեր դիրքորոշումները կարող են աստիճանաբար մերձենալ, և նրանց միջև Ուկրաինայի համար տեղ չկա. մենք կբանակցենք միայն և բացառապես Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Ժուրավլևը։
Նրա կարծիքով, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև նման հաճախականությամբ հաղորդակցվելու փաստը կարող է նշանակել ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացում։
«Նրանք նաև քննարկում են ուկրաինական ճգնաժամը, որն ինքնին հրաշալի է՝ հաշվի առնելով Կիևի ռեժիմի վաղեմի սենտենցիան ՝ ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի։
Մեր առաջարկները, սակայն, վաղուց պարզ են, և ՌԴ նախագահը չի թաքցնում դրանք. Ռուսաստանը դեմ չէ դադարեցնել կրակը, եթե այդ ընթացքում դադարեցվեն Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումները և լուծվի ամբողջ ճակատային գծի վերահսկողության հարցը։
ԱՄՆ-ն իր հերթին բազմիցս հայտնել է իր ցանկությունը հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները, դա իրականում Թրամփի նախընտրական խոստումներից մեկն է»,- հավելեց պատգամավորը։