Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը անհերքելի առաջընթաց էր․ Կոսաչով

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը անհերքելի առաջընթաց էր, երկու կողմերն էլ կենտրոնացած են արդյունքի վրա, «ՌԻԱ Նովոստ»-ի փոխանցմամբ՝ գրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը Telegram-ի իր ալիքում։
«Հիմնական տպավորությունը երկխոսություն է, ոչ թե երկու մենախոսություն: Եվ ոչ այն ռեժիմով, որը մեզ փորձում էին պարտադրել՝ կա՛մ ընդունեք մեր պայմանները, կա՛մ դուք եք պատասխանատու բոլոր հետևանքների համար: Ռուսաստանը դրան չենթարկվեց, բայց Ամերիկան էլ չգնաց անիմաստ ճանապարհով»,- նշել է քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով, «անհերքելի քայլ է արվել առաջ, քանի որ երկու կողմերն էլ կենտրոնացած են արդյունքի վրա»։