Թրամփը հանդես կգա հայտարարությամբ

Սպիտակ տնից հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցն ավարտելուց անմիջապես հետո մամուլի համար մեկնաբանություններ կանի։
Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն սոցիալական X հարթակում գնահատելով պետությունների ղեկավարների միջև ընթացող բանակցությունները՝ նշել էր, որ նրանց հեռախոսազրույցը լավ է ընթանում։