ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7 մլն 550, 280 դրամ։
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
Թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։
Tert.am-ը խնդրել էր նաև տրամադրել այն ԶԼՄ-ների անունները, որոնց ներկայացուցիչները ժամանալ էին ՀՀ:
Ի պատասխան Ծառուկյանը հայտնել է. «TRT World, Hürriyet Daily News, Anadolu Ajansı, CNN Türk, Sözcü TV, Medyascope, T24, NTV, Agos Gazetesi, İhlas Haber Ajansı լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ 10 լրագրող, 5 հոգի ուղեկցող անձնակազմ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թnւրքական լրատվամիջոցները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ, ՀՀ բյուջեի հաշվին: