Բուլղարիան ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկար սպասված ավարտը

Բուլղարիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ զարգացումները:
«Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկար սպասված ավարտը և ակնկալում է, որ կողմերը շուտով կստորագրեն ու կվավերացնեն այդ համաձայնագիրը: Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, Հարավային Կովկասի ժողովուրդների համար կայունության և տնտեսական առաջընթացի ժամանակը»,- նշված է Բուլղարիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: