Մահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը

Մահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը:
Այս մասին երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է սոցցանցի իր էջում:
«Ես այլևս երեխա չեմ, մահացել է հայրս՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, բայց դու երբեք չես հեռանա իմ սրտից»,- գրել է նա։
Մահվան պատճառը սրտի կանգն է եղել, ասել է Ֆիլիպ Կիրկորովի ներկայացուցիչը։
Ֆիլիպի հայրը` Բեդրոս Կիրկորովը (Պետրոս Գրիգորյան) ծնվել է Բուլղարիայում, նա 92 տարեկան էր: