Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Անթալիայում կմասնակցեն աշխարհի գավաթի երրորդ փուլին

Մարտի 18-24-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որտեղ կմասնակցեն Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է Մարմնամարզության ֆեդերացիան:
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կայացել է Բաքվում. դրան մեր թիմը չի մասնակցել: