Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի հայտարարությանը

Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի հայտարարությանը, որում Երևանը կոչ է արել համատեղ հետաքննություն անցկացնել առաջնագծում կրակոցների մասին հաղորդագրությունների վերաբերյալ և խնդրել է Ադրբեջանին տրամադրել խախտումների վերաբերյալ իր ձեռքի տակ եղած փաստերը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն այս կոչն անվանել է «իրականության խեղաթյուրում»՝ կրկին անդրադառնալով «Հայաստանի լայնածավալ ռազմականացմանը, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում հարձակողական զինատեսակների տեղակայմանը»։
«Երևանը բարի կամք դրսևորելու և սադրանքները դադարեցնելու փոխարեն վերացական և գործնականում անհնարին առաջարկներ է անում»,- ասել են Բաքվից։