Պարո՛ն Զարոկյան, ինձ մանիկյուր կամ պեդիկյուր չեն արել ո՛չ ինքնաթիռում, ո՛չ էլ առհասարակ. Ավինյան

Ինձ առհասարակ, երբևէ մանիքյուր և պեդիքյուր չեն արել ոչ ինքնաթիռում, ոչ առհասարակ: Այս մասին Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ավագանու անդամ Պեդրո Զարոկյանին:
«Ինչ վերաբերում է, թե ոնց եմ վերադարձել, 2017թ.-ից ներկայացված իմ հայտարարագրերը բացեք և կհասկանաք, թե ինչպես եմ փոխհատուցել ԱՄՆ թռիչքի ծախսերը: Տոմսի բարձր գինը պայմանավորված է եղել ժամկետով, քանի որ թռիչքից 2 օր առաջ է գնումը կատարվել»,- ասաց Ավինյանը: