Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 15-26-ը Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2.5 միավոր:
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը ու Արսեն Դավթյանը ունեն 2 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետներ Սարգիս Սարգսյանը և Հայկ Երիցյանը ունեն 1.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 1 միավոր:
4-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: