Քանաքեռ-Զեյթունում մեկ հոգու կյանքից զրկելու կասկածանքով ոստիկանության նախկին պաշտոնյայի որդուն են փնտրում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 17-ին Երևանում տեղի է ունեցել սպանություն։
Քանաքեռ-Զեյթունի 136 դպրոցի և բնակելի շենքի բակում վիճաբանությունն ավարտվել է ողբերգական հետեւանքով․ մեկ զոհ ու վիրավորներ կան։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մահվան դեպքով որոնվում է ոստիկանության նախկին պաշտոնյայի որդին, որը, ըստ նախնական վարկածի, անչափահաս է։