Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը

Հայաստանի ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում:
«Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորում՝ խաղաղ համակեցության և նրանց ժողովուրդների բարօրության ուղղությամբ։
Հույս ունենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- նշվում է գևառման մեջ: