Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրենի հետ

Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև հաստատված համագործակցությանը։
Զրուցակիցները քննարկել են մասնավորապես Լուվրի թանգարանի Արևելքի անտիկ շրջանի դեպարտամենտի, ինչպես նաև Բյուզանդական և Արևելքի քրիստոնյաների ժառանգությանը նվիրված նոր դեպարտամենտի և Հայաստանի պատմության թանգարանի միջև ընթացիկ նախաձեռնությունները։