Նիկոլ Փաշինյանի հոր 85-ամյակին նվիրված մրցաշար՝ Իջևանում

Իջևանում տեղի է ունեցել ՀՖՖ անդամ «Նիկարմ» ՖԱ նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից:
«Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։