ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսին է հանձնել նրա նշանակման հավաստագիրը

«Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոս Կիրան Մալլային է հանձնել վերջինիս նշանակման հավաստագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նորանշանակ հյուպատոսը ներկայացրել է հայ-նեպալական համագործակցության խթանման իր մոտեցումները, ընդգծվել է տարբեր ոլորտներում գործարար կապերի ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։