CAR SEAT-ը ՃՏՊ-ների հետևանքով վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է․ ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են:
«Հիշեցնում ենք, որ երեխաների շրջանում վնասվածքների վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն` մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:
Ինչպե՞ս ապահովել երեխայի անվտանգությունը երթևեկելիս.
Մինչև 7 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել car seat,
7 տարեկանից բարձր երեխաների դեպքում` անվտանգության գոտիներ:
Երեխաների կյանքը մեր պատասխանատվությունն է: Պահպանե՛նք անվտանգության կանոնները՝ կանխարգելելով հնարավոր վտանգը car seat-ի միջոցով»նշված է հաղորդագրության մեջ: