ԱԺ խոսնակը՝ հայ գերիներին վերադարձնելու մասին

Նման բան ասելը նշանակում է՝ բանակցությունները և այն, ինչ կատարվում է, մտցնել փակուղի, և իրավիճակն ուղղակի սրել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, Ադրբեջանին ներկայացնի հայ գերիների, պատանդառված մարդկանց հետ վերադարձնելու հարցը:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նմանատիպ գործընթացները կատարվում են դիվանագիտական ճանապարհով:
«Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչն արվել է վերջին տարվա ընթացքում, և 150 քանի գերիից մենք այս պահին ունենք հաստատված 23 գերի, որոնց մի մասը՝ 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023 թվականի ժամանակ են գերեվարվել և պատանդ վերցվել,- ասաց նա և հավելեց. - Իսկ ուլտիմատումներ ներկայացնել որևիցե կողմին իրենք՝ մեզ, մենք՝ իրենց, նշանակում է վերահաստատել այն, ինչ անում են այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»: