Դեսպան Խաչատրյանն ու Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները

Մարտի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանատանը հյուրընկալել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ, նախկին նախարար Քզավիե Բերտրանին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից գործադրվող ջանքերին և այս համատեքստում տեղ գտած վերջին զարգացումներին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև՝ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և Հայաստանի Վայոց ձոր մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։