Ադրբեջանի նախագահն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 17-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։
Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գլխավորել է Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նշվում է, որ երկարատև զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, մշակութային փոխգործակցության ընդլայնման թեմաներին։
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային ներկա իրավիճակը։