23-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենայով Ռանչպար գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Լուսինե Հ.-ին: