Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի երկրորդ շարժասանդուղքը հանձնվել է շահագործման

Մարտի 10-ից մարտի 16-ը մետրոպոլիտենը սպասարկել է 510 հազար 319 ուղևոր։
Կատարողականը՝ 102․6%:
Երևանի Մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝
- 796՝ երեք վագոնանի,
- 1092՝ երկու վագոնանի,
- 1024՝ մեկ վագոնանի։
- Կատարողականը՝ 100%:
Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի երկրորդ շարժասանդուղքի փոխարինման աշխատանքներն ավարտվել են՝ այն հանձնվել է շահագործման։
«Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։