Սիրիայում վերսկսվում են ավիաչվերթները Դամասկոսի և Հալեպի միջև

Մարտի 20-ից Սիրիայում կվերսկսվեն կանոնավոր ավիաթռիչքները Դամասկոսի և Հալեպի միջև, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով տեղի ավիափոխադրողին:
«Մարտի 20-ից հինգշաբթի և կիրակի կվերսկսենք թռիչքները Դամասկոսի և Հալեպի միջև»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Սրանք Սիրիայի երկու խոշորագույն օդանավակայաններն են, որոնք ժամանակավորապես փակվել էին 2024 թվականի դեկտեմբերի 8-ին՝ երկրում Բաշար Ասադի իշխանության անկման ֆոնին։
Դեկտեմբերի 12-18-ը սահմանվել էր օդանավակայանների աշխատանքի հատուկ ռեժիմ։
Արդեն դեկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ նրանք վերսկսել են հատուկ թույլտվություններով արտասահմանյան չվերթների աշխատանքը։