Բախվել են «Honda»-ն և «Porsche Panamera»-ն․ վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները և հայտնվել մայթին

Երեկ՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Հայկ Մկրտչյանի վարած «Honda» մակնիշի և 28-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի վարած «Porsche Panamera» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, հարվածել նստարանին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։