Ամերիկյան ավիահարվածների հետևանքով Եմենում զոհերի թիվը հասել է 13-ի

Հութիների կողմից վերահսկվող՝ Եմենի մայրաքաղաք Սանային ԱՄՆ ավիահարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 13-ի։ Այդ մասին տեղեկացրել է ապստամբների կառավարության առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 9 զոհի և 9 վիրավորի մասին։